Skip to main content

Թարմացվել է19 հունվարի, 2026 թ.

Ինչպե՞ս արագ վաճառել okidoki-ում:

Նախ և առաջ անհրաժեշտ է գրել պարզ ու գրավիչ վերնագիր։ Օգտագործեք հիմնաբառեր/ բանալի բառեր, որոնք կօգնեն Ձեր գովազդն ավելի արագ գտնել: Դրեք Ձեզ գնորդի փոխարեն և մտածեք, թե ինչ է նա գրելու, երբ նա փնտրի նմանատիպ ապրանք կամ ծառայություն կայքում։

Լուսանկարեք և ավելացրեք միայն որակյալ լուսանկարներ: Նկարահանելուց առաջ կարգի բերեք այն իրերը, որոնք պատրաստվում եք վաճառել։ Նկարահանեք լավ լուսավորության պայմաններում: Հիմնական լուսանկարը պետք է լինի ամենալավը:

Ապրանքի կամ ծառայության նկարագրությունը պետք է լինի մանրամասն, հասկանալի և ճշգրիտ: Տեքստը բաժանեք պարբերությունների: Նկարագրեք ամեն ինչ ապրանքի կամ ծառայության վերաբերյալ: Ակտիվ օգտագործեք ներկառուցված խմբագրիչը: Մի մոռացեք, որ երկու լեզվով տեղեկատվությունը մեծացնում է պոտենցիալ գնորդների թիվը։

Ստուգեք okidoki-ում նմանատիպ ապրանքների կամ ծառայությունների համար նշված գները: Ձեր ակնկալիքների սանդղակը չափազանց մեծ մի դրեք։ Ընդունեք, որ շատ դեպքերում դուք չեք կարողանա իրերը վաճառել այն գնով, որով դրանք գնել եք: Եթե ​​ցանկանում եք արագ վահաճառել իրերը, իջեցրեք գինը։

Փոքր գումարի դիմաց կարող եք ձեր գովազդը դարձնել ավելի նկատելի և տարբերվել մյուսներից: Նույնիսկ փոքր ներդրումները բերում են շոշափելի արդյունքների։ Սա ինքներդ տեսնելու համար կարող եք համեմատել սովորական գովազդի և լրացուցիչ ծառայություններով գովազդի դիտումների վիճակագրությունը:

Եթե տևական ժամանակ չհաջողվի վաճառել ապրանքը կամ ուշադրություն գրավել ծառայության վրա, ապա անհրաժեշտ կլինի փոխել Ձեր գովազդը՝ հիմնվելով այն գիտելիքների վրա, որն ընթացքում ձեռք եք բերել:

Հարցեր կամ առաջարկներ ունե՞ք։
Կապվեք մեզ հետ։

Աջակցություն