Skip to main content

Թարմացվել է9 հունիսի, 2026 թ.

Հայտարարության մերժման պատճառը՝ կոնտակտային տվյալների առկայություն նկարագրության մեջ կամ լուսանկարում:

Բոլոր կոնտակտային տվյալները պետք է նշվեն միայն հայտարարության հատուկ դաշտերում՝ «Հեռախոսահամար» և «Որտեղ է գտնվում»։

Եթե կոնտակտային տվյալները նշված են վերնագրում, հայտարարության նկարագրությունում կամ լուսանկարներում, այդպիսի հայտարարությունը չի հրապաչակվելու okidoki-ում։

Կոնտակտային տվյալներ համարվում են.

  • Հեռախոսահամար
  • Հասցե
  • Էլ․ հասցե
  • Կայքի հղում
  • Մեսենջերների ID
  • Սոցիալական ցանցերի պրոֆիլներ և խմբեր
  • Նկարներում պատկերված օբյեկտների վրա եղած կոնտակտային տվյալներ (օրինակ՝ հեռախոսահամար կամ հղում մեքենայի վրա)

Հայտարարությունները, որոնք չեն համապատասխանում այս կանոններին, մերժվում են։ Այս դեպքում հայտարարության ցուցադրումը վերականգնելու համար անհրաժեշտ է այն ուղղել։

Հայտարարությունը նորից հրապարակելու համար անհրաժեշտ է խմբագրեք հայտարարությունը՝ հեռացնելով կոնտակտային տվյալները վերնագրից կամ նկարագրությունից: Եթե կոնտակտային տվյալները նշված են լուսանկարների վրա, հեռացրեք կամ փոխարինեք այդ լուսանկարները։

Ինչու չի կարելի նշել կոնտակտային տվյալները.

  1. Սպամի և խարդախությունների վտանգ: Հրապարակելով Ձեր կոնտակտային տվյալները բաց հասանելիությամբ, օգտատերերը կարող են ստանալ սպամ կամ խարդախական նամակներ։
  2. Տվյալների հավաքագրում: Վերնագրերում և նկարագրություններում նշված համարները կարող են հավաքագրվել ավտոմատացված ծրագրերով՝ տվյալների բազաները համալրելու նպատակով։ Okidoki-ում հեռախոսահամարը տեսանելի է միայն «Ցուցադրել հեռախոսահամար» կոճակով։
  3. Ֆիշինգային վտանգ: Այլ կայքերի և մեսենջերների հղումներով հայտարարությունները կարող են պարունակել ֆիշինգային հղումներ՝ տվյալները գողանալու նպատակով։

Հարցեր կամ առաջարկներ ունե՞ք։
Կապվեք մեզ հետ։

Աջակցություն