Skip to main content

Թարմացվել է17 մարտի, 2026 թ.

Ինչպես փոխել/ ավելացնել հեռախոսահամար

Ինչպես փոխել կամ ավելացնել հեռախոսահամար:

Ձեր okidoki-ի հաշվում կարող եք նշել մեկ կամ մի քանի հեռախոսահամար։ Համարը կարող է օգտագործվել մի քանի հաշիվներում։

Ինչպես ավելացնել հեռախոսահամար.

  1. Մուտք գործեք Ձեր հաշվի «Կարգավորումներ» բաժին:
  2. Սեղմեք «Փոփոխել»՝ ընթացիկ հեռախոսահամարի կոճակը:
  3. «Ավելացնել հեռախոսահամար» դաշտում մուտքագրեք նոր հեռախոսահամարը:
  4. Նշված համարին կուղարկվի սմս-հաղորդագրություն հաստատման կոդով: Մուտքագրեք կոդը: Եթե 1 րոպեի ընթացքում Ձեր նշված հեռախոսահամարին հաղորդագրություն չեք ստացել, անհրաժեշտ է կրկին փորձել:
  5. Եթե սմս-հաղորդագրություն չեք ստանում համոզվեք, որ մուտքագրել եք ճիշտ հեռախոսահամար:

Այլ պատճառներ, թե ինչու հաղորդագրությունը կարող է չհասնել.

  • Ակտիվացրել եք «Գովազդային հաղորդագրություններ չստանալ» ծառայությունը (կամ Ձեր օպերատորի կողմից տրամադրվող/առաջարկվող նմանատիպ ծառայությունը):
  • Որոշ սիմ քարտեր չեն ունենում հողորդագրություն ստանալու հնարավորություն (օրինակ՝ iPad-ի տվյալների փաթեթներ):
  • Որոշ սարքեր նախատեսված չեն հաղորդագրություններ ստանալու համար:

Հեռախոսահամարի հաստատումը կարևոր է, որպեսզի այլ օգտատերերը չկարողանան Ձեր համարը նշել իրենց հայտարարություններում ինչպես նաև չստանաք անցանկալի զանգեր կամ հաղորդագրություններ։

Ձեր հաշվին կարող եք ունենալ մի քանի հեռախոսահամար: Կարող եք ընտրել և նշել դրանցից մեկը՝ բոլոր հայտարարությունների համար: Կամ կարող եք հեռացնել այն համարը, որը այլևս չեք օգտագործում։

Հեռախոսահամարը հնարավոր չէ հեռացնել, եթե այն օգտագործվում է հայտարարություններում: Այդ համարը հեռացնելու համար անհրաժեշտ է այն փոխարինել մեկ այլ համարով։

Հարցեր կամ առաջարկներ ունե՞ք։
Կապվեք մեզ հետ։

Աջակցություն