Skip to main content

Թարմացվել է18 մարտի, 2026 թ.

Ինչպե՞ս ավելացնել և փոխել լուսանկարները:

Նկարներ կարելի է ավելացնել ինչպես հայտարարություն ավելացնելու այնպես էլ այն խմբագրելու ժամանակ։

Սեղմեք «Ընտրել նկարներ» դաշտը: Այս քայլից հետո Ձեր սարքում ավտոմատ կբացվի լուսանկարների ալբոմը/ վայրը որտեղից կարող եք ընտրել անհրաժեշտ նկարները։

Ֆայլի ձևաչափը: Նկարները պետք է լինեն JPEG, GIF կամ PNG ձևաչափով։ Ֆայլի առավելագույն չափը՝ 25 ՄԲ։

Նկարներ ավելացնելու հարմար մեթոդ: Կարող եք նկարները քաշել անմիջապես համակարգչի աշխատասեղանից կամ պատկերասրահից: Դրա համար ընտրեք անհրաժեշտ ֆայլը և մկնիկի ձախ կոճակը սեղմած պահելով՝ տեղափոխեք այն նկարների դաշտ: Թողեք կոճակը, և ֆայլը կսկսի ներբեռնվել։

Հիմնական նկարը: Առաջին նկարը, որը գտնվում է ձախից, հիմնականն է: Օգտատերերը այն տեսնում են okidoki-ի որոնման արդյունքներում։

Նկարների հերթափոխում: Նկարների հերթը փոխելու համար մկնիկի ձախ կոճակով սեղմեք որևէ նկար և տեղափոխեք այն անհրաժեշտ դիրք։ Եթե օգտագործում եք հեռախոս, մատով սեղմեք և քաշեք նկարը

Հարցեր կամ առաջարկներ ունե՞ք։
Կապվեք մեզ հետ։

Աջակցություն